Որքան ունեցվածք ունի Մարալիկի քաղաքապետը
Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանն, ըստ իր ներկայացրած պաշտոնական հայտարարագրի, ունի երկու հողամաս, արտադրական նշանակության մեկ շինություն, մեկ բնակարան:
Նրա դրամական միջոցը կազմում է 5 մլն դրամ: Որպես եկամուտ նա հայտարարգրել է սեփական աշխատավարձը, որը կազմում է ամսական 223 հազար դրամ եւ 500 հազար դրամի չափով «այլ» եկամուտ:
Իսկ նրա կինը Լուսինե Սիմոնյանը ունի ընդամենը 200 հազար դրամի չափով դրամական միջոց: Ի դեպ, տևական ժամանակ է, ինչ Մարալիկում բողոքի ակցիաներ են անցկացվում ընդդեմ քաղաքապետի։