Մեքսիկայում առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ
Մեքսիկայի Մոնտերրեյ քաղաքում կառուցվող առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով մահացել են առնվազն յոթ աշխատողներ: Այս մասին հաղորդում է,- life.ru-ն:
Նշվում է, որ շինարարությունում աշխատում էր մինչև 25 մարդ: Արտակարգ իրավիճակների ծառայություններին հաջողվել փրկել նրանցից միայն 14-ին:
Ներկայումս հաստատությունում փրկարարական գործողությունները շարունակվում են: