Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա...

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի նախագահի, Քվեբեկի ընտրված վարչապետի և Վիետնամի փոխվարչապետի հետ (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպումներ է ունեցել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի, Կանադայի Քվեբեկ նահանգի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ:

Վարչապետը ողջունել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նշված պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին:

Էստոնիայի նախագահը, Քվեբեկի ընտրված վարչապետը և Վիետնամի փոխվարչապետը շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ֆրանկոֆոն երկրների համար այս կարևոր գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու առիթով և ընդգծել, որ տպավորված են միջոցառումների կազմակերպվածությամբ և քննարկումների ընթացքով:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հեռանկարները: Հայաստանի վարչապետը, մասնավորապես, հետաքրքրական է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործակցության զարգացումը և փորձի փոխանակումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ կառավարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում կառավարման ոլորտում թվային տեխնոլոգիաների և էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման ուղղությամբ, և այս առումով Էստոնիայի կուտակած փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել:

Կերստի Կալյուլայդը նշել է, որ Էստոնիան կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում` նաև ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնումը և պատրաստ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, նշել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այն ներքին քաղաքական կողմնորոշում է, և կատարվող արմատական բարեփոխումները նպատակաուղղված են ժողովրդավարության նոր մակարդակի հասնելուն և այդ առումով օրինակելի երկիր դառնալուն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քվեբեկի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ տնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը, անդրադառնալով մեր երկրում գործարարությամբ զբաղվելու պայմաններին, նշել է, որ Հայաստանում բիզնես միջավայրը գնալով բարեփոխվում է` դառնալով ավելի բարենպաստ ներդրումների համար, քան առաջ, և հայկական կողմը հետաքրքրված է օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ: Իր հերթին Քվեբեկի ընտրված վարչապետը հետաքրքրություն է հայտնել զարգացնելու փոխադարձ տնտեսական համագործակցությունը: Վարչապետ Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, գինեգործության, կոնյակագործության ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են հումանիտար կապերի ամրապնդումը: Այս առումով Ֆրանսուա Լեգոն բարձր է գնահատել Մոնրեալի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը և կարևոր ներդրումը Քվեբեկի հասարակական-քաղաքական կյանքում:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում Քվեբեկի հաստատակամ և սկզբունքային դիրքորոշման և այդ նպատակով մի շարք բանաձևերի ընդունման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ քննարկել է հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսության ոլորտում փոխգործակցությանը նոր թափ հաղորդելը և համոզմունք հայտնել, որ առկա է մեծ ներուժ: Զրուցակիցները նշել են, որ առևտրատնտեսական ծավալների ավելացմանը մեծապես կնպաստի գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև հետևողական քայլերի իրականացումը: Երկուստեք հեռանկարային է համարվել համագործակցությունը նաև առողջապահության ոլորտում, այդ թվում` համատեղ կրթական փոխանակության ծրագրերի իրականացումը:

Հայաստանի վարչապետը և Վիետնամի փոխվարչապետն ընդգծել են դիվանագիտական կապերի զարգացման և բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը:

 

դիտվել է 266 անգամ
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan