Facebook-ը ԱՄՆ-ում ընտրություններից առաջ ջնջել է հարյուրավոր կասկածելի էջեր
Facebook-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ սոցիալական ցանցից ջնջել են հարյուրավոր հաշիվներ: Հայտարարությունը հրապարակված է ընկերության պաշտոնական բլոգում:
Բլոգում նշվում է, որ ջնջվել են 559 էջ և 251 հաշիվ, որոնք, ինչպես կարծում են սոցիալական ցանցում, սպամ և կեղծ տեղեկատվություն են տարածում:
Ընկերությունն ասել է, որ դրանց օգնությամբ սոցիալական ցանցում հայտնվել է «հսկայական չափի տեղեկատվություն», որը կապված է ԱՄՆ-ում սպասվող առաջիկա ընտրությունների հետ: