Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը կոչով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կոչով դիմել է ֆուտբոլի հայ երկրպագուներին՝ խնդրելով առաջիկա երկու խաղերում աջակցել Հայաստանի հավաքականին:
«Կոչ եմ անում մեր բոլոր երկրպագուներին՝ գալ «Հանրապետական» մարզադաշտ և աջակցել մեր հավաքականին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ hոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Ջիբրալթարի հավաքականին:
Հոկտեմբերի 16-ին նույն մարզադաշտում հանդիպում տեղի կունենա Մակեդոնիայի հավաքականի հետ: Հանդիպումների մեկնարկը տրվելու է ժամը 20:00-ին: