Առևանգել են Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատիրոջը
Տանզանիայում անհայտ անձինք առևանգել են 43-ամյա քաղաքական գործիչ և գործարար Մուհամեդ Դյուջիին՝ Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատիրոջը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Անհայտ անձինք հարձակվել են Դյուջիի վրա հոկտեմբերի 11-ի առավոտյան, երբ նա ուղևորվում էր ամենօրյա ֆիթնես պարապմունքին: Առևանգողները ժամանել են նախօրոք և միլիարդատիրոջը սպասել հյուրանոցի մոտ: Ականատեսները հայտնում են, որ երկու սպիտակամորթ տղամարդիկ Դուջիին ուժով նստեցրել են Toyota Surf մակնիշի մեքենան և տարել անհայտ ուղղությամբ: Առևանգողները օդում կրակ են բացել, ականատեսներին վախեցնելու համար:
2018 թ-ի փետրվարի դրությամբ Forbes ամսագիրը Դյուջիի ունեցվածքը գնահատել է՝ 1.5 մլրդ դոլար: