Բելգիայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նա Բելգիայի առաջին վարչապետն է, ով այցելում է Ծիծեռնակաբերդ:
Վարչապետը նշեց, որ հուշահամալիր այցելությունից հետո զգացողությունները շատ ուժեղ էին:
«Զգացողություններն ուժեղ էին։ Կարծում եմ՝ շատ կարևոր է պահպանել հիշատակը՝ այդ կերպ կանխելով մարդկային այս ողբերգությունը, որ մեծ տառապանքներ է բերել»,- ասաց Միշելը:
Բելգիայի վարչապետը Ծիծեռնակաբերդի ծառուղում նաև խորհրդանշական եղևնի տնկեց:
Շառլ Միշելը Բելգիայի Թագավորության ստորին պալատում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը իրողություն է և պետք է ճանաչվի, և այդտեղ այլ կարծիք լինել չի կարող: