Նավթ սպառող խոշորագույն երկրները դժգոհում են OPEC-ից
Նավթի խոշորագույն սպառողներից շատերը դիսկոմֆորտի մեջ են նավթի գների ներկայիս մակարդակի պատճառով: Մի քանի շաբաթ առաջ OPEC( Նավթ արտահանող երկրների կազմակերպություն)-ը նամակ է ստացել Հնդկաստանից` որում դժգոհելում են նավթի շուկայում առկա իրավիճակից: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարկինդոն:
«Նավթի մեր խոշորագույն սպառողներից շատերը դժգոհ են»,-ասել է Բարկինդոն Oil & Money կոնֆերանսի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ:
Նա ավելացրել է, որ այս հարցը կքննարկվի Հնդկաստանի ներկայացուցիչների հետ՝ OPEC-ի հետ ամենամյա երկխոսության շրջանակներում, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Նյու Դելիում: