Սա այն է, ինչ մեր նախարարությունը ցանկանում է տեսնել և ունենալ համայնքներում. Արայիկ Հարությունյան
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել երեկ Ծաղկունք համայնքի դպրոց կատարած այցելության մասին.
«Երեկ այցելել եմ Ծաղկունք համայնքի դպրոց, որը Աղաջանյան ընտանիքի կողմից վերածվել է գյուղի ամենագրավիչ շինության՝ դառնալով կրթամշակութային կենտրոն:
Սա այն է, ինչ մեր նախարարությունը ցանկանում է տեսնել և ունենալ համայնքներում: Ուրախ եմ նաև, որ Աղաջանյան ընտանիքը երեք տարվա դադարից հետո նորից վերսկսելու է իր գործունեությունը համայնքում և Հայաստանի Հանրապետությունում»,- գրել է նա: