«Նուբարաշենում» ցմահ ազատազրկման դատապարտվածների միջև տեղի է ունեցել շախմատի մրցաշար
ոկտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ շախմատի մրցաշար ցմահ ազատազրկման դատապարտվածների միջև: Մրցաշարին մասնակցում էր 20 դատապարտյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, առաջին երեք տեղերը համապատասխանաբար գրավեցին դատապարտյալներ Մ. Ենոքյանը, Հ. Խաչատրյանը, Ա. Կոստանյանը: Հաղթողները հիմնարկի վարչակազմի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով:
Նման միջոցառումների կազմակերպումը միտված է բարելավելու ցմահ դատապարտյալների զբաղվածությունը, միջանձնային հարաբերությունները, ինչպես նաև բարձր պահելու առողջ մրցակցությունը: