«Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանն ազատ արձակվեց
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը րոպեներ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդությունն ու փոխեց Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրա նկատմամբ թույլատրելի ճանաչեց այլընտրանքային խափանման միջոց գրավը։ Մանուկյանի հարաղատները դատարանի դեպոզիտ հաշվին արդեն վճարել են մեկ մլն դրամ գրավը։
Նշենք, հոկտեմբեր 9–ի լույս 10–ի գիշերը Գյումրիում մահացել է այս գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի էր Միայնակ Գայլ անունով։ Նախնական վարկածով՝ Խանդոյանը մահացել է կաթվածից։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։