Հայկ Մարությանը՝ վարչական շրջանների ղեկավարների մասին
Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չի բացառում, որ վարչական շրջանների ղեկավարները կփոխվեն։
Այսօր՝ հոկտեմբերի 10–ին, ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը հայտնեց, որ իրենք թեկնածուներ ունեն։
«Մեր վերջնական որոշման մասին դուք կլսեք եւ կիմանաք։ Մենք թաղապետերին չենք դիտարկում որպես կուսակցությունների ներկայացուցիչներ, մեզ համար կարեւորը մարդկանց պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ լինելն է։ Այո, իհարկե, փոփոխվելու են։ Բայց եթե իրենք պրոֆեսիոնալ են եւ պատրաստ են ծառայելու, մենք չպետք է մերժենք այդ մարդկանց»։