Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել
Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշել է, որ կատարել է իր խոստացած երեք քայլերը:
«Խոստացածս առաջին 3 քայլերը 9.10.18թ. դրությամբ արված են՝
1. Մանդատը վերցրել եմ
2. ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմումը ուղարկել եմ
3. Միացել եմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջին»,- գրել է Մարտուն Գրիգորյանը:
Պատգամավորը տեղադրել է իր նշած քայլերը հաստատող լուսանկարներ: