Երևանի ավագանու բոլոր մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաժին հասան «Իմ քայլը» դաշինքի անդամներին
Երեւանի ավագանու բոլոր մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաժին հասան «Իմ քայլը» դաշինքի անդամներին։
Նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ այսօր՝ հոկտեմբերի 10–ին, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Աշոտ Մնացականյանը, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Սաթենիկ Մկրտչյանը, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Արսեն Կարապետյանը, իսկ Իրավական հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Արուսյակ Ջուլհակյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 23–ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 57 մանդատ, ԲՀԿ–ն՝ 5, իսկ «Լույսը»՝ 3։ Օրենքի ուժով քաղաքապետ է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը։