4 համայնքներում արտահերթ ընտրություններ տեղի կունենան 2019-ի փետրվարի 17-ին
Հայաստանի կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ին որոշումներ կայացրեց Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գեղարքունիքի մարզի Ակունք, Արարատի մարզի Արևաբույր եւ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքներում փետրվարի 17-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
Նշենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը 2018 թվականի օգոստոսի 31-ին հրաժարական էր ներկայացրել: նա գյուղապետ էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին:
Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյանը 2018 թվականի օգոստոսի 17-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2015 թվականի հունիսի 7-ին:
Արարատի մարզի Արևաբույր համայնքի ղեկավար Մարտին Ավետիսյանը 2018 թվականի սեպտեմբերի 3-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:
Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը 2018 թվականի սեպտեմբերի 6-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: