Վարչապետի ուղերձը՝ Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 47-րդ նստաշրջանի մասնակիցներին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 47-րդ նստաշրջանի մասնակիցներին: Ուղերձը փոխանցել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
Վարչապետն իր ուղերձում նշել է, որ լինելով լրագրող, կարևորում է մամուլի ազատության դերը, որի վկայությունն է Հայաստանի ունեցած ներդրումը՝ նստաշրջանի անցկացման գործում:
Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության աշխարհագրական ընդգրկումը և լրատվամիջոցների՝ աշխարհի բոլոր ծայրերից Հայաստան գալը, ըստ վարչապետի, փաստում է, որ մամուլը սահմաններ չի ճանաչում: