Ովքեր են Գեղարքունիքի, Լոռու և Վայոց Ձորի նոր մարզպետները
Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի Գնել Սանոսյանը, Վայոց Ձորինը՝ Տրդատ Սարգսյանը, իսկ Լոռու մարզինը՝ Անդրեյ Ղուկասյանը:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգից:
Այս նշանակումներից հետո թափուր են մնում Արագածոտնի, Արմավիրի և Սյունիքի մարզպետների պաշտոնները: