Պատգամավոր Տաճատ Վարդապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել
«ՀՀԿ» խմբակցության՝ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով այսօր հանդես եկած պատգամավոր Տաճատ Վարդապետյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել:
Այս մասին Tert.am-ին՝ պատգամավորը հավելեց, որ նախաձեռնությանը միանալու մասին նախապես տեղյակ է պահել խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:
Ներքաղաքական վերջին սրացումների պատճառ դարձած ԱԺ կանոնակարգ-օրենքի քվեարկությանը Տաճատ Վարդապետյանը չէր մասնակցել: Նա նշեց, որ բացակայել է հենց այդ քվեարկությանը չմասնակցելու համար:
Հարցին, թե ինչու, հասկանո՞ւմ էր արդյոք այդ քվեարկության վտանգավորությունը, նա ասաց.
«Ես հասկանում եմ, որ դեկտեմբերին պետք է խորհրդարանական ընտրություններ լինեն, և դրանով երկրի ապագան ավելի հուսալի առաջընթաց կունենա, և կլինի ճգնաժամի ավարտը՝ իմ դիտարկմամբ: