Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը ՀՀ կառավարությունը, կուսակցությունները և ժողովուրդը պետք է որոշեն. ԱՄՆ դեսպան
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը ՀՀ կառավարությունը, կուսակցությունները և ժողովուրդը պետք է որոշեն. այս մասին ՀՀ-ում դիվանագիտական գործունեությունն ամփոփող միջոցառմանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ում խոսքով՝ իրենց դեսպանությունում ուշադիր հետևում են ՀՀ-ի ներքին քաղաքական զարգացումներին:
«Հոկտեմբերի 2-ին ինչպես բոլորը, մենք նույնպես հետևում էինք, և ուրախալի էր, որ իրավիճակը խաղաղ ու առանց բռնությունների հանգուցալուծվեց»,- ասաց նա և նշեց, որ դեսպանության ցանկացածն այն է, որ ընտրությունները լինեն ազատ ու արդարացի:
«Որպեսզի լինի վստահություն՝ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն կունենան պատրաստվել և մասնակցել ընտրություններին, վստահություն լինի գործընթացների նկատմամբ, արդյունքում ձևավորվի խորհրդարան, որում կլինի ընդդիմություն և կայուն մեծամասնություն»,- ասաց նա:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշեց, որ տարբեր կողմերի հետ խոսակցությունների ժամանակ հասկացել է, որ բոլորը ցանկանում են միմյանց հետ ընդհանուր փոխզիջումների գալ, որն իր հետ կբերի կայունություն: