Շնաձուկը կծել է ռեալիթի-շոուի աստղին (տեսանյութ)
Բրիտանական Celebrity Island ռեալիթի-շոուի մասնակից Փիթ Վիկսին կծել է շնաձուկը: Այս մասին հայտնում է Metro-ն:
Հեռուստածրագիրը վայրի բնության գրկում գոյատևման մասին է: Պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, ոը հեռարձակվել է եթերով: Վիքսը գտել էր ոչ այնքան մեծ շնաձուկ ձկնորսների համար նախատեսված տարածքում: Նա փորձել է դուրս հանել շնաձկանը, բայց վերջինս շրջվել է կծել շոույի հերոսի մատը:
Լսելով օգնության կանչերը և բղավոցները՝ շոուի մյուս մասնակիցները օգնության են հասել իրենց գործընկերոջը: Վիքսին հաջողվում է ազատել մատը, նրան միանգամից հանել են ափ և մշակել վերքը: Վիքսը կատակել է. «Ոչ, նա ուղղակի ինձ խուտուտ է արել»:
Արդյունքում շոուի մասնակիցները ընթրիքին կերել են այդ շնաձկանը: