Լոս Անջելեսում արձանագրվել է տիֆի համաճարակ
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հայտնաբերվել է տիֆի համախտանիշ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ երեքշաբթի, հոկտեմբերի 9-ին:
Համայնքի առողջապահության բաժնի տվյալներով, արդեն հայտնաբերվել է տիֆի 57 դեպք:
«Բաժանմունքը հայտարարեց, որ Լոս Անջելեսում տեղի է ունեցել տիֆի տարածման հետաքննություն, նշելով, որ աշխատակիցները համագործակցում են քաղաքային իշխանությունների հետ, որպեսզի անվտանգության միջոցներ ձեռնարկեն հիվանդության տարածումը կանխելու համար»:
Նշվում է, որ հուլիս-սեպտեմբեր ամիսներին Լոս Անջելեսում եղել է տիֆի 9 դեպք: Վեց դեպքերում հիվանդները անօթևաններ էին: