Ջորջ Բուշի դուստրը ամուսնացել է
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի կրտսերի դուստր Բարբարա Բուշը ամուսնացել է, հաղորդում է The Hollywood Reporter- ը:
Բարբարայի ընտրյալը դերասան և սցենարիստ Քրեյգ Կոյնն է: Ամուսնությունը տեղի է ունեցել կիրակի, հոկտեմբերի 7-ին:
Նշվում է նաև, որ նորապսակները մտադիր են բնակություն հաստատել Նյու Յորքում:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Բարբարա Բուշը ամուսնացել է գաղտնի: