Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառքին օժանդակելու մեջ
Գործարար Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառքին օժանդակելու մեջ։ Այս մասին ասել է նրա պաշտպան Կարեն Բատիկյանը։
Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով։
«Իմ պաշտպանյալը ցուցմունք է տվել եւ հայտարարել, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,– ասել է Կարեն Բատիկյանը։
Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այս պահին քննում է Մայրապետյանի խափանման միջոցի հարցը։ Քննիչը միջնորդել է կալանավորել գործարարին։ Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է որեւէ տեղեկություն չհայտնել քրեական գործի մասին։
Հիշեցնենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին։