Պետք է վերանայել Սահմանադրությունը, որը գրեթե անսահմանափակ լիազորություններ է տվել վարչապետին, և չկան հակակշիռներ.ԱԺՄ
Եթե արտահերթ ընտրություններից հետո նոր խորհրդարանը պետք է աշխատի Սահմանադրությամբ նախատեսված ժամկետով, մենք սխալներ ենք թույլ տալու, որովհետեւ այս ընտրությունները սահմանելու են մեր վաղվա խաղի կանոնները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ նշեց ԱԺՄ ներկայացուցիչ Անահիտ Ալոյանը:
Նրա խոսքով, այս ընտրություններում ունենալու ենք մի արդյունք, որտեղ քաղաքական ամբողջ սպեկտրը ներկայացված չէ. «Հեղափոխական վիճակում եւ կարճ ժամկետներում հնարավոր չէ, որ ամբողջ սպեկտրը ներկայացված լինի, չեն ունենալու գաղափարների մրցակցություն»:
ԱԺՄ ներկայացուցիչը նշեց նաեւ, որ նախ պետք է վերանայել Սահմանադրությունը, որը գրեթե անսահմանափակ լիազորություններ է տվել վարչապետին, եւ չկան հակակշիռներ. «Այսինքն մենք ինչից խուսափում էինք եւ ինչը բերեց նախորդ իշխանության վարքագիծը, մենք փակ աչքերով մտնում ենք նույն խաղի դաշտ»:
Ի պատասխան ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ նոր խորհրդարանի լիազորությունների ժամկետի հարցը, նաեւ ընտրությունների անցկացման ժամկետը իրեն հանձնաժողովի լիազորությունների մեջ չի մտնում, դրանք քաղաքական իրադարձությունների արդյունք են, որին բոլորը տեղյակ են: