Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագիծ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:
Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: