Սատանան ողջ-առողջ է և աշխատում է անընդհատ. Հռոմի պապ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ սատանան ողջ-առողջ է և աշխատում է անընդհատ, որպեսզի բաժանի Հռոմի կաթոլիկ եկեղեցին՝ տեղեկացնում է Reuters-ը։
Նա ամբողջ աշխարհի կաթոլիկներին կոչ է արել ամեն շաբաթ հատուկ աղոթք կարդալ՝ սատանային հաղթելու համար։ Նա նշել է, որ Եկեղեցին պետք է փրկել «մեծ մեղադրողի հարձակումներից, և միաժամանակ, Եկեղեցուն պետք է ընդունել ներկայում և անցյալում կատարած իր մեղքերը, սխալները և չարաշահումները»։
Պոնտիֆիկը ավելի վաղ նշել էր, թե համարում է, որ սատանան իրական է։ «Մենք սատանայի մասին չպետք է մտածենք ինչպես առասպելի, երևակայության, խորհրդանիշի, խոսելաձևի կամ գաղափարի մասին։ Այդ սխալը մեզ կհասցնի նրան, որ մենք կդառնանք անհոգ և ավելի խոցելի»,- գրել էր նա ապրիլին իր հրապարակած փաստաթղթում։