Ընկերոջ տանը թմրանյութ օգտագործելուց հետո տղամարդը մահացել է (տեսանյութ)
Փարաքար գյուղի Վաղարշապատի փողոցի տներից մեկում 56-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել, նրա վրա բռնության հետքեր չեն եղել։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
Պարզվել է, որ մահացածն ու տանտերը ընկերներ են եղել։ Նրանք միասին հաց են կերել, օղի են խմել, նախնական տվյալներով հյուրի մոտ թմրեցնող դեղամիջոց է եղել, որոշել են միասին օգտագործել։ Առաջինը ներարկվել է տան տերը և քնել։ Մեկ ժամ անց արթնացել է և տեսել, որ ընկերն անշարժացած է, փորձել է օգնել, բայց ընկերը մահացած է եղել։
Նշանակվել է դատաքիմիական և դատաբժշկական փորձաքննություն։
Մանրամասն՝ տեսանյութում