Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է Գագիկ Ծառուկյանի հետ (տեսանյութ)
«Կարծեմ ամսի 9-ին է վերադառնում նախագահը, մենք նորից կքննարկենք վիճակը»,–այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը։
Հարցին, թե արդյոք նախագահը կստորագրի ԱԺ ընդունած աղմկահարույց օրինագիծը, Փաշինյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչպիսին կլինեն նախագահի գործողությունները։
«Կարծում եմ ինքը հայտարարություններ կանի, բայց ես կարծում եմ, որ իմ Փարիզում գտնվելու ընթացքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք անպայման մենք հաշվի կառնենք։ Մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը և ըստ էության նա պաշտպանեց դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը։
Մանրամասն՝ տեսանյութում: