Ֆրանսիայում սկսվում է ԵԽԽՎ նստաշրջանը
Հոկտեմբերի 8-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Այն կտևի հինգ օր և կավարտվի հոկտեմբերի 12-ին:
Նստաշրջանի օրակարգի համաձայն՝ հոկտեմբերի 8-ին կհայտարարվի Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների պաշտպանության համար մրցանակի դափնեկրի անունը:
Նստաշրջանի օրակարգի գլխավոր հարցերից մեկը լինելու է ազգային պատվիրակությունների լիազորություններին և քվեարկության իրավունքին վերաբերող վեհաժողովի որոշումների կայացման կանոնակարգի քննարկումը:
Պատգամավորները նաև օտար երկրներից Եվրոպայում իսլամի ֆինանսավորման և ներգաղթյալների շրջանում ծայրահեղականացման վերաբերյալ քննարկումներ կանցկացնեն: Վեհաժողովը նաև կքննարկի ժամանակավոր օկուպացված տարածքներում Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մշտադիտարկման առաքելությունների հասանելիության խնդիրը: