ՀՔԾ-ն հաստատեց Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը
Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ երեկ շրջանառվում էին լուրեր, որ ՀՔԾ-ն ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին: