Սպանվել է ռեփեր Hollywood Play-ը
Նյու Յորքում անհայտ անձը գնդակահարել է 35-ամյա Play կեղծանունով հայտնի ռեփեր Ֆրենկ Սնայդերին: Այս մասին գրում է New York Post-ը:
Ռեփերը Tavern Lounge ակումբի մերձակայքում է եղել, երբ նրան է մոտեցած սև ավտոմեքենան, որտեղից մի տղամարդ է դուրս եկել՝ ակումբի ուղղությամբ կրակ բացելով:
Սնայդերը վիրավորում է ստացել ոտքի և պարանոցի հատվածում: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ բժիշկները գրանցել են նրա մահը:
Ակումբի աշխատակիցներից մեկն ասել է, որ հարձակման նպատակը Սնայդերի սպանությունն էր, սակայն ոստիկանությունն առայժմ չի հաստատել այդ տեղեկությունը:
Պարբերականն ընդգծում է, որ Tavern Lounge-ում երաժիշտը մտադիր էր իր ծննդկան օրվա կապակցությամբ երեկույթ անցկացնել: