Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Հայիթիում
Առավոտյան Հայիթիում տեղի ունեցած 5.9 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժին հաջորդել է ևս մեկը՝ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով ժամը 20:00-ին (երևանյան ժամանակով՝ հոկտեմբերի 8-ին ժամը 00:00-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տի Պոր-դե-Պե բնակավայրից 16 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: