Միջերկրական ծովում միմյանց են բախվել երկու նավեր
Միջերկրական ծովում՝ Կորսիկա կղզու ափերի մոտ, բախվել են երկու նավեր, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Դրանցից մեկը նավարկել է Թունիսի, մյուսը՝ Կիպրոսի դրոշի ներքո։ Բախման հետևանքով ոչ ոք չի տուժել։
Վթարի հետևանքների վերացման վրա աշխատում են Ֆրանսիան, Իտալիան և Մոնակոն։