Այգեպանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման մեղուների կանխամտածված սպանության համար
Ասվտրիական Կլագենֆուրտ քաղաքի այգեպաններից մեկին դատարանը դատապարտել է մեկ տարվա ազատազրկման և 20 հազար եվրոյի չափով տուգանքի մեղուների կանխամտածված սպանության համար: Այս մասին հաղորդում է «Евро Пульс» պարբերականը:
Նշվում է, որ 47-ամյա տղամարդն իր մրգային պլանտացիայում քլորպիրիֆոս պեստիցիդն է կիրառել, ինչի հետևանքով սատկել են այդ շրջանի մեղվաբույծներին պատկանող մեղուների զգալի մասը:
Դատարանը եկել է այն եզրահանգման, որ տղամարդը չէր կարող չիմանալ այդ թունաքիմիկատի վնասի մասին: Բացի այդ, նրա այդ քայլը կարող էր վտանգավոր հետևանքներ ունենալ նաև հետագայում թունավոր մեղրն օգտագործած մարդկանց համար:
Այգեպանը համաձայն չէ դատարանի որոշման հետ և մտադիր է բողոքարկել այն: