Պլանային ջրանջատում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին` ժամը 10:00-24.00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի, Օհանավան, Կարբի գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: