Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Գազայի հատվածի ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմաօդային ուժերը տարածաշրջանի տարածքից այրվող նյութերով օդապարիկների արձակման պատճառով հարվածել են մի խումբ պաղեստինցիների, հաղորդում է RT-ն` վկայակոչելով երկրի բանակի մամուլի ծառայությանը:
«Գազայի հատվածի հարավային մասում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են մի խումբ ահաբեկիչների, որոնք Իսրայելի տարածքի ուղղությամբ այրվող նյութերով օդապարիկներ են արձակել», - նշվում է Twitter-ի հայտարարությունում:
Զինվորականների տվյալներով, «ամիսներ շարունակ» Գազայի հատվածից այրվող նյութերով օդապարիկներ են արձակվում:
Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, դրանց պատճառով 8000 ակր «իսրայելական հողեր» են այրվել, 100 կենդանիներ են սատկել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գազայի հատվածի արեւելքում 376 մարդ վիրավորվել է պաղեստինցիների եւ Իսրայելի բանակի զինվորների միջեւ բախումների արդյունքում: