Ուսանողական վկայականների փոխարեն կարելի է iPhone և Apple Watch օգտագործել
2015 թվականին Apple ընկերությունը ներկայացրեց Wallet հավելվածը, որը զեղչային և այլ քարտերի պահպանման համար փոխարինելու եկավ Passbook-ին։
WWDC 2018 կոնֆերանսի ժամանակ ընկերությունը հայտարարեց, որ շուտով ծառայությունը նաև ուսանողական վկայականների ապահովում կստանա։ Այդ օրը վերջապես եկավ. ուսանողները կարող են Wallet-ի մեջ ավելացնել իրենց քարտը, և iPhone–ն ու Apple Watch–ը օգտագործել համալսարանական տարածքներ մտնելու և մթերքի և գրքերի համար վճարելու ժամանակ։
Տվյալ պահին այս հնարավորությունը հասանելի է միայն Դյուկի, Ալաբամայի և Օկլահոմայի համալսարանների ուսանողներին։ Մինչև 2018 թվականի վերջն այն հնարավորությունից ևս երեք համալսարան կկարողանա օգտվել. Ջոնս Հոփքինսի, Սանտա–Կլարայի և Փեմփլի համալսարանները։