Փունգիրի միջուկային զորակայանը ոչնչացվել է
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպմանը հաստատել է, որ Փունգիրի միջուկային զորակայանը ոչնչացվել է։ Նա երկիր է հրավիրել տեսուչների՝ դրանում համոզվելու համար։ Այս մասին հայտնում են Պետդեպարտամենտից։
«Պետքարտուղար Պոմպեոն արդյունավետ քննարկումներ է ունեցել Կիմ Չեն Ինի հետ Փհենյանում։ Նրանք քննարկել են 4 կետեր, որոնք պարունակվում են ԱՄՆ- Հյուսիսային Կորեա սինգապուրյան գագաթնաժողովի համատեղ հայտարարությունում, որը ստորագրել էին Թրամփն ու նախագահ Կիմը»,-ասվում է գերատեսչության հայտարարությունում։
Կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջև առաջիկա երկրորդ գագաթնաժողովի անցկացման վայրի ու ժամկետի տարբերակները։