Բարսելոնում հրաժեշտ են տալիս Մոնսերատ Կաբալիեին
Բարսելոնում վերջին հրաժեշտ են տալիս իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։
Երգչուհու հուղարկավորությունը տեղի կունենա երկուշաբթի՝ տեղի ժամանակով 12․00-ին (Երևանի ժամանակով 14․00-ին)։ Կաբալիեին կհուղարկավորեն Բարսելոնի Սան-Անդրեու գերեզմանատանը՝ իր ծնողների կողքին։ Երգչուհու հուղարկավորությանը ներկա կգտնվեն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ինչպես նաև Կատալոնիայի առաջնորդ Կիմ Տորան։
Կաբալիեն մահացել է հոկտեմբերի 6-ին, 85 տարեկանում։