Բուլղարիայում հեռուստահաղորդավարուհի է սպանվել
Բուլղարիայի Ռուսե քաղաքում սպանվել է հեռուստահաղորդավարուհի Վիկտորիա Մարինովան, հաղորդում է DW-ն:
Քննությունն ուսումնասիրում է ինչպես անձնական կապերը, այնպես էլ մահացածի մասնագիտական գործունեությունը: Հոկտեմբերի 7-ին՝ կիրակի, այս մասին հաղորդել է տարածաշրջանային դատախազ Գեորգի Գեորգիեւը:
Նրա խոսքով, մահն առաջացել է գլխին հասցված բազմաթիվ հարվածների և խեղդելու միջոցով: Լրագրողի մարմինը հայտնաբերվել է նախօրեին այգում:
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ԶԼՄ-ի ազատության հարցերի համար պատասխանատու ներկայացուցիչ Հառլեմ Դեզիրը սպանության լիարժեք եւ մանրակրկիտ հետաքննության կոչ է արել:
Ըստ տեղական ԶԼՄի, Մարինովան Ռուսեում TVN հեռուստաալիքի մասնաճյուղի վարչական տնօրենն էր: Սեպտեմբերի վերջին նա սկսել էր սեփական «Դետեկտոր» թոք-շոուն:
2018-ին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ԶԼՄ-ի ազատության ամենամյա վարկանիշում Բուլղարիան իջել էր 111-րդ տեղը:
Սա ԵՄ անդամների շրջանում ամենավատ արդյունքն է: Կոռուպցիայի տարածումը, ԶԼՄ-ի սեփականացման ստվերային սխեմաները, լրագրողների, քաղաքական գործիչների եւ օլիգարխների միջեւ ենթադրյալ դավադրությունները դժվարացնում են երկրում ստեղծված իրավիճակը օբյեկտիվորեն լուսաբանելու համար, կարծում են իրավապաշտպանները: