Մեքենայի վարորդը հանկարծամահ է եղել եւ բախվել կայանված մեքենային
Հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 18:00-ի սահմաններում, Ռոստոմյան 20/1 հասցեի դիմաց, ՎԱԶ-2106 մակնիշի 24 ՕՕ 278 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել կայանված վիճակում գտնվող ՎԱԶ-2121 մակնիշի Е003СС750 համարանիշի ավտոմեքենային:
Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 64 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են, որ 06-ի վարորդը մահացած է:
Ըստ նախնական տեղեկությունների, նա ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 06-ի մահացած վարորդի և «Նիվայի» վարորդի ինքնությունը: