Էջմիածնում խորհրդանշական բանալին այս անգամ հանձնվեց ժողովրդին
Այսօր Էջմիածին քաղաքի տոնն է։ Տոնական միջոցառումներին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս անձամբ Էջմիածնի խորհրդանշական բանալին հանձնեց ժողովրդին։ Էջմիածնում բանալին խորհուրդ ունի. այն փոխանցվում է ամեն նոր քաղաքապետին` որպես իշխանության նշան։
Այս տարի բանալին փոխանցվեց ժողովրդին` իբրև այն բանի նշան, որ իշխանությունը այսուհետև պատկանում է միայն ժողովրդին։