ՀՔԾ-ն ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին
Operativ.am-ի ինֆորմացիայով ՀՔԾ-ն ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին:
Սամվել Մայրապետյանը հանդիսանում է Հ2-ի սեփականատերը, ինչպես նաև՝ «Տոյոտա Երևանի» նախագահն է:
Երևանի կենտրոնում զբաղված էր էլիտար շենքերի, այդ թվում` Հյուսիսային պողոտայի մի հատվածի կառուցմամբ: Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը ևս պատկանում է Մայրապետյանին:
Հիշեցնենք, որ Մայրապետյանը 2015 թվականին դիմել է դատարան՝ Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:
Սամվել Մայրապետյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից է, ասում են` նաև բիզնես գործընկերը: