Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Ագարակ գյուղում բացվեց կարի ձեռնարկություն
Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում բացվեց կարի ձեռնարկություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Միջոցառումը տեղի է ունենում Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վերածննդի 10-ամյակի շրջանակում:
Նիկոլ Փաշինյանի դիմավորեցին երգ ու պարով, աղ ու հացով:
Ձեռնարկության բացմանը ներկա է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյաննը:
Վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց. «Հույս ունեմ, որ այս արտադրամասը կզարգանա և կկազմակերպի արտահանում, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Որքան մեծ լինի արտադրամասի շահույթը, այնքան մեծ օգուտներ կքաղի համայնքը, տեղի բնակիչները, ինչպես նաև՝ պետությունը»:
Նիկոլ Փաշինյանը ձեռնարկությունից ոչ հեռու հավերժության եղևնի տնկեց:
Ագարակի կարի արտադրամասում աշխատում է 18 հոգի, արտադրվում է սպիտակեղեն, որը նպատակ ունեն իրացնել հայկական շուկայում: Շենքի կողքին կառուցվում է մեկ ուրիշը, որտեղ նախատեսվում է ունենալ մինչև 100 աշխատող: