Յուվեցի Կարոյի սպանության գործով հարցաքննվել է ԲՀԿ-ական Աբո Մանուկյանը (Հայկոոպի Աբո)
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության գործով այս պահին հարցաքննվում է ԲՀԿ-ական Աբո Մանուկյանը (Հայկոոպի Աբո),- այս մասին հայտնում է Aysor.am-ը:
Նա ներկա է եղել Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) հանդիպմանը:
Երկու նախկին գործընկերների միջև գույքային վեճ է եղել։
Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են, որին ներկա է եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։
Հարություն Ղարագյոզյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։