Յուվեցի Կարոյի սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Կարամելի Հարութը
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), հաղորդում է Aysor.am-ը։
Աղբյուրի տեղեկություններով, երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։
Հարություն Ղարագյոզյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Կարո Կարապետյանի սպանության գործով այս պահին հարցաքննվում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը (Հայկոոպի Աբո)։
Նա ներկա է եղել Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում Կարո Կարապետյանի և սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) հանդիպմանը: