Մեքսիկայում ընտանեկան զույգը կասկածվում է 10 կնոջ սպանության և երեխաների թրաֆիքինգի մեջ
Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 10 կնոջ սպանության և երկու ամսական աղջկան վաճառելու մեջ կասկածվող ամուսնական զույգին: Այս մասին հաղորդում է Reuters- ը:
Տեղեկացվում է, որ զույգը հայտնաբերվել է երեք անհայտ կորած կանանց որոնման ժամանակ, որոնցից մեկը անհետացել էր երեխայի հետ:
Կնոջը և տղամարդուն ձերբակալել են հինգշաբթի օրը Մեքսիկայում, երբ նրանք մանկասայլակով դուրս են եկել իրենց տնից։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հույս են ունեցել մանկասայլակում գտնելու անհայտ կորած երեխային, սակայն գտել են սև տոպրակ՝ մարդկային մնացորդներով: Մոտակա վայրում ոստիկանությունը գտել է նաև այլ մարդկանց գերեզմաններ:
Հարցաքննության ժամանակ մարդը խոստովանել է, որ մասնակցել է առնվազն 10 կանանց սպանության: Հանցագործությունների դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
Զույգը նաև ասել է, որ վաճառել է երկու ամսական երեխային: Երեխան հայտնաբերվել և վերադարձվել է տատիկին: Երեխային գնած մարդիկ ևս ձերբակալված են: