Apple-ի նոր համակարգիչները չեն աշխատի ոչ պաշտոնական վերանորոգման դեպքում
Ամերիկյան Apple ընկերությունը իր նոր MacBook Pro և iMac Pro սարքավորումների համար պաշտպանական համակարգ է ստեղծել՝ գրում է life.ru-ն։
Նոր համակարգը կպաշտպանի գաջեթները ոչ սարքավորումները նորոգող ոչ պաշտոնական կենտրոնների սպասարկումից։ Մասնագետները համակարգիչների մեջ կտեղադրեն հատուկ T2 չիպ, ինչպես նաև Secure Enclave պրոցեսոր։
Apple-ի սարքավորումների վերանորոգմամբ զբաղվող լիցենզավորված ընկերությունները ունեն հատուկ Apple Service Toolkit 2 ծրագիր, որը պետք է ակտիվացնել վերանորոգումից հետո։ Եթե դա տեղի չունենա, սարքավորումը չի միանա։