Ինտերպոլը հարցում է ուղարկել Չինաստանին՝ կառույցի ղեկավարի վերաբերյալ
Ինտերպոլը պաշտոնական հարցում է ուղարկել Չինաստանի իշխանություններին կառույցի ղեկավարի գտնվելու վերաբերյալ: Այս մասին ասված է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Սթոքի հայտարարության մեջ, հայտնում է russian.rt.com-ը:
«Ինտերպոլը պաշտոնական խողովակներով պարզաբանում է խնդրել Չինաստանից՝ նախագահ Մեն Հունվեի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կառույցից հայտնել են, որ Պեկինից պաշտոնական պատասխանի են սպասում նրա վիճակի մասին: