Քիմիագործների այգին վերանվանել Շառլ Ազնավուրի անունով. Վանաձորի քաղաքապետ
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ քաղաքի ավագանու առաջիկա նիստում առաջարկելու է Քիմիագործների այգին վերանվանել Շառլ Ազնավուրի անունով:
«Հուսով եմ, որ համաքաղաքացիներիս մեծամասնությունը հավանության կարժանացնի այս գաղափարը»,- գրել է նա: